Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
06.04.2018 | 00:42

...թե մեկ «հավելումով» նոր սերունդ «պատրաստելու» հեռանկարով վարչապետության գնացող Սերժ Սարգսյանի մտքերն առնչվել են ոչ միայն ոսկրացած-անշարժացած ՀՀԿ-ին, այլև մնացյալ քաղաքական ուժերին, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությանը: Եվ որ Էդմոն Մարուքյանը հենց այնպես չէր «գցել» վերահսկողական և մնացյալ մարմիններում ընդդիմության քվոտայի ապահովման հարցը:

Ասում են նաև, թե չի բացառվում, որ ժամանակ անց իշխանությունները գնան նման քայլի, իհարկե` ժողովրդավարական պատրանք, սերնդային «նոր մտածողություն» «սերմանելու» տեսանկյունից, որի գործիքակազմը պետք է լինի ինստիտուցիոնալ-քաղաքակիրթ-կանխատեսելի, այն է` «նորովի» և ոչ փողոցային պայքարը նախընտրող ընդդիմությունը: Ի դեպ, այս մասին խորհրդարանում ակնարկներ էր արել նաև Գևորգ Կոստանյանը: Եվ Մարուքյանի ու Նիկոլի «վեճն» առաջին հերթին այս «գետնին» վրա է:

Դիտվել է՝ 10546

Մեկնաբանություններ